Սկսել են «ախպերությո՞ւն» անել

Սկսել են «ախպերությո՞ւն» անել
Մեր տեղեկություններով՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանի եւ փոխնախարար Արսեն Քարամյանի փոխհարաբերությունները լավացել են: Նույնիսկ այն աստիճան, որ նրանք «ախպերություն» են սկսել անել: Հիշեցնենք, որ նախագահի համակրանքը վայելող Քարամյանը պրոբլեմներ էր առաջացնում ԲՀԿ-ական նախարարի համար:



Ամեն ինչ սկսվել էր այն բանից, որ Քարամյանը հրաժարվել էր նախարարի ծանոթ ՀԿ-ներին դրամաշնորհներ տալ, նախարարն էլ իր հերթին Քարամյանին զրկել էր որոշ գործառույթներից: Ամեն դեպքում, նրանց հաշտությունից հետո նախարարության մթնոլորտը դարձյալ չի փոխվել եւ շարունակում է լարված մնալ: