Վարչապետը «դաբրոն» ստացե՞լ է

Վարչապետը «դաբրոն» ստացե՞լ է
Երեկ ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի համարձակ պահվածքը զարմացրել է շատերին: Վերջին շրջանում ՀՀԿ-ի բոլոր քաղաքական հայտարարություններն արվում են նրա կողմից: Մեր տեղեկություններով, վարչապետն այդ «դաբրոն» ստացել է  անձամբ Սերժ Ազատիչից: Եթե ժամանակին Հովիկ Արգամիչն էր երկրորդ մարդ համարվում, հիմա Տիգրան Սուրենիչն է: Ոմանք գտնում են, որ սրա պատճառը վստահության «դեֆիցիտն» է օրենսդիր մարմնի ղեկավարի հանդեպ: Նկատենք, որ անցած շաբաթ Գյումրիում, երբ ԱԺ նախագահին  լրագրողները հարցրել են Գյումրիի զարգացման ծրագրերի մասին, նա  խորհուրդ է տվել հարցն ուղղել Տիգրան Սարգսյանին: