Նախագահը մեկուսի՞ է դարձել

Նախագահը մեկուսի՞ է դարձել
Նախագահականում խոսում են, որ Սերժ Սարգսյանը վերջերս մեկուսի է դարձել եւ ոչ մեկի հետ չի խորհրդակցում: Այդ պատճառով ՀՀԿ վերնախավում խառնաշփոթ է, ոչ ոք չգիտի, թե իրեն ինչ է սպասվում: Մասնավորապես երկուշաբթի, սովորականի պես, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նախագահին զեկուցել է անցած շաբաթվա օպերատիվ իրավիճակի մասին եւ բարձր տրամադրությամբ դուրս եկել:



Ազատիչն ասել է՝ Սերգեյիչ, շարունակիր նույն ոգեւորությամբ, լավ կլինի: Սակայն արդեն երեկոյան, երբ տեղեկացել է նախագահի որոշման մասին՝  իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ, սառը ցնցուղի զգացողություն է ունեցել: