Լյովա Խաչատրյանը՝ ՕԵԿ անդամ
ՀՀԿ-ԲՀԿ վեճից շահողը թերեւս լինելու է ՕԵԿ-ը: Մինչ երեկ ՀՀԿ-ն նիստ էր անում եւ իր շարքերն էր զտում «անցանկալի» տարրերից, ՕԵԿ-ն «Անի պլազայում» Կենտրոնի տարածքային կառույցի հավաքն էր կազմակերպել, որի ժամանակ Արթուր Բաղդասարյանը կոչ է արել ներկաներին. «Թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կուսակցություն են մտել սկզբունքով, հավատամքով ու գաղափարով»: Դահլիճը բուռն արձագանքել է՝ բոլոր 500 ներկաները ձեռք են բարձրացրել ու ծափահարել: Նման հավաստիացում պահանջելու առիթը թերեւս երեկվա մամուլում տպագրված լուրն էր, որ Սերժ Սարգսյանն արգելել է ՕԵԿ ցուցակում ընդգրկել բիզնեսմեններին, մասնավորապես Էդուարդ Մադաթյանին եւ Արայիկ Հայրապետյանին, որոնք, տեղեկանալով այս մասին, նեղացել են ու որոշել այլեւս չաջակցել ՕԵԿ-ին:
Մենք տեղեկացանք, որ երեկվա հավաքին մասնակցել է նաեւ Արայիկ Հայրապետյանը, իսկ Մադաթյանը մեր հարցին, թե նեղացա՞ծ է արդյոք Բաղդասարյանից եւ ի՞նչ է պատրաստվում անել առաջիկայում, եթե պարզվի, որ նման հրահանգ կա, զայրացած ասաց, որ այդ ամենն «անհեթեթություն է», ինքը կուսակցության հետ առեւտուր չի անում, եւ իր օգնությունն էլ մտնում է կուսակցական աշխատանքի մեջ: Ի դեպ, երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՕԵԿ անդամ է դարձել ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որը «Նիգ-Ապարան» միության անդամ է եւ գլխավոր դատախազի մերձավորներից:

Կարծիքներ