Ես նրան «կատոկ» կանեմ

Ես նրան «կատոկ» կանեմ
Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը հերքում է իր պաշտոնանկության մասին լուրերը: Նշենք, որ, շրջանառվող լուրերի համաձայն, Լոնդիկի աթոռին աչք ունի մեդիա-մագնատ, Հայկական երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, որը ծնունդով Արարատից է: «Ո՞վ է Անդոն, ես նրան «կատոկ» կանեմ, ո՞վ ա նրան ճանաչում»,- զայրացած ասել է Արարատի մարզպետը ու հայտարարել, որ ինքը դեռ շարունակելու է աշխատել:



Իսկ երբ Բարսեղյանի «մեսիջը» հասցրել են մարզպետացուին, նա, ասում են, զարմացել է Բարսեղյանի «կարճ հիշողության» վրա եւ ասել. «Ստարոստ նե ռադոստ»: