Բեգլարյանի համար պաշտոն են փնտրում

Բեգլարյանի համար պաշտոն են փնտրում
Ըստ լավատեղյակ աղբյուրների, Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատին վերջերս հասկացրել է, որ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտոնանկության հարց օրակարգում չկա, քանի որ ինքը գոհ է Գեւորգյանի աշխատանքից եւ վստահում է նրան: Թե ինչպես է Գեւորգյանը կարողացել շահել Սարգսյանի վստահությունը, այդ կապակցությամբ տարբեր վարկածներ կան, այդ թվում այն, որ նա կարող էր, որպես հավատարմության նշան, որոշակի կոմպրոմատներ ներկայացնել նախկին նախագահ Քոչարյանի վերաբերյալ:



Քանի որ Արմեն Գեւորգյանի պաշտոնանկությունը դուրս է եկել օրակարգից, մեր տեղեկություններով, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի համար նոր պաշտոն են փնտրում: