ՀԱԿ անդամ չեմ

ՀԱԿ անդամ չեմ
Երեկ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին մասնակցում էին ՀՀԿ անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը եւ Կենտրոնական Բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Թեման 2012-ի բյուջեն էր, որի քննարկմամբ է զբաղված Ազգային ժողովը վերջին շաբաթը:



Բայց ասուլիսի հենց սկզբում միջադեպ է եղել, որը թեեւ առնչություն չունի քննարկվող թեմայի հետ, սակայն ուշագրավ է. երբ ակումբավարը ներկայացրել է հյուրերին, նշել է Մինասյանի  եւ Այվազյանի կուսակցական պատկանելությունն ու ավելացրել՝ «ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյան», ինչին պրն Ասատրյանն արձագանքել է.



«ՀԱԿ-ի ֆորմալ անդամ չեմ»: «Բայց հարում  եք ՀԱԿ-ին»,-ճշտել է Անժելա Թովմասյանը: «Այո: ԵՊՀ դասախոս եմ, եթե աշխատանքի վայրն եք նշում»,-ավելացրել է Բ. Ասատրյանը: