Ելույթ է ունեցել Թաթայի համերգին

Ելույթ է ունեցել Թաթայի համերգին
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ նախօրեին մասնակցել է ՀՀԿ կազմակերպած Թաթայի համերգին, չի բավարարվել իր մասնակցությամբ, եւ մինչ Թաթան կերգեր ու կուրախացներ երիտասարդներին, ելույթ է ունեցել: Թերեւս, որպեսզի ներկա գտնված երիտասարդությունը տեսնի ու հասկանա, թե ում է պարտական Թաթայի ձրի համերգի համար: Ի դեպ, սա դասական նախընտրական քարոզչություն է, այն էլ պետական պաշտոնյայի մասնակցությամբ, ինչն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ: