Վարչապետին ձեռնու կլինի

Վարչապետին ձեռնու կլինի
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունն ինչ-որ չափով վարչապետ Տիգրան Սարգսյանի հաջողությունն էր, քանի որ նրանք բացահայտ հակամարտության մեջ էին: Բայց Տիգրան Սարգսյանի հաջողությունը կատարյալ կլինի, եթե ԱԺ նախագահ ընտրվի Սամվել Նիկոյանը, որը համարվում է վարչապետի թիմի ներկայացուցիչ եւ մշտապես հակադրվում էր Հովիկ Աբրահամյանին: Որոշ դեպքերում որպես մամուլում Աբրահամյանի դեմ տպագրվող հոդվածների տեղեկատվական աղբյուր նշվում էր Նիկոյանի անունը: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, Տիգրան Սարգսյանի օգնականն է: