Ազգովի խնդրողների բանակը

Ազգովի խնդրողների բանակը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կայք-էջն անգամ հուշում է նրա նոստալջիկ տրամադրությունների մասին: Նախ՝ վերջին շրջանում «2rd.am» կայքում ամեն օր թարմացումներ են լինում: Բայց հետաքրքիրն այն է, որ կայքն ամեն օր հիշեցնում է մի քանի տարի առաջ այդ օրերին Քոչարյանի կառավարման տարիները, օրինակ՝ թե նոյեմբերի սկզբին նա ում հետ է հանդիպել, ուր է գնացել, ում է մեդալ տվել եւ այլն: Մի խոսքով, ակներեւ է կարոտախտն իր իշխանության տարիների հանդեպ: Ի դեպ, կայքում շարունակում են տեսանյութեր տեղադրվել, որոնցում ՀՀ քաղաքացիները պատմում են, թե որքան լավն էին նրա ղեկավարած տարիները: Թերեւս հենց այդ տեսանյութերից ոգեւորված էլ՝ Ռոբերտ Քոչարյանն ուզում է  վերադառնալ իշխանության: