Վթարի են ենթարկվել

Վթարի են ենթարկվել
Այսօր, ժամը 10:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին: Լերմոնտովո գյուղի սկզբնամասում Սուզուկի մակնիշի 944 ՕՕ 62 համարանիշի ավտոմեքենան բախվել է հենապատին: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարական վարչության աշխատակիցները: Բախման արդյունքում երկաթե հենապատը բառացիորեն մխրճվել է մեքենայի մեջ, որում այդ պահին եղել է վարորդը և մեկ ուղևոր: Երկաթբետոնե պատնեշը ամբողջովին վնասել էր ուղևորի ոտքը: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով միայն կարողացան նրան դուրս բերել մեքենայից և հանձնել 103-ի աշխատակիցներին: Երկու վիրավորներն էլ տեղափոխվել են Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիր: Հիվանդանոցային համալիրից տեղեկացանք, որ վթարից տուժողները Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Գրիգորյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել ազդրի եւ սրունքների փափուկ հյուսվածքների ստացած վերքով: Նա աշխատում է «Բեկոն ԳՄԲՀ» ընկերությունում` որպես փորձագետ: Իսկ ուղեւորը, ում ոտքի մեջ էր մխրճվել մեքենայի մեջ խրված երկաթյա արգելապատնեշը, ԱՄՆ քաղաքացի 39-ամյա Փիթեր Լաբոմբարդն է, ով ընդունվել է հիվանդանոց ոտքի ջնջխված վերք ախտորոշմամբ: Նա աշխատում է «Լոռի-Շիրակ-Նոր Ակունք ջրմուղ» ընկերությունում` որպես միջազգային տեխնիկական տնօրեն: