Ինչ արժեն անվճար համերգները

Ինչ արժեն անվճար համերգները
Հանրապետական կուսակցությունը չի գաղտնազերծում, թե ինչ գումարներ է ծախսում Մարզահամերգային համալիրում անվճար համերգներ կազմակերպելու համար: Որքան մեզ հայտնի է` Մարզահամերգային համալիրի միայն մեծ դահլիճը մեկ անգամ վարձակալելը 8 մլն դրամ արժե: Երեկ խորհրդարանում ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանը հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի հարցին, երբ վերջինս ասել է, թե մեր ընթերցողներն ուզում են իմանալ` որքա՞ն գումար է ծախսվում ՀՀԿ «քավորությամբ» անվճար համերգներ կազմակերպելու համար, եւ որտեղից են այդ գումարները: «Հայաստանի ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն է ծախսել»,- ի պատասխան հայտարարել է Ավագյանը` հավելելով, թե մնացածը պետք է հարցնել իրենց լրատվական ծառայությունից: Իսկ հարց է ծագում՝ որտեղի՞ց այդքան գումար ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը: