Երրորդ օրն է՝ ջրազրկված է

Երրորդ օրն է՝ ջրազրկված է
Երեկ «Հրապարակի» խմբագրություն էին զանգահարել Աջափնյակ վարչական շրջանի մի խումբ բնակիչներ եւ ահազանգում էին, որ Աջափնյակի առաջին նրբանցքն արդեն երրորդ օրն է՝ ջրազրկված է: Բնակիչների խոսքով, երեք օր առաջ «ջրմուղից» եկել-քանդել են տարածքի ջրագծերը եւ այդպես թողել-գնացել: «Երեք օր է՝ մեր թաղի բոլոր բնակիչներով հերթափոխով զանգում ենք 1-85 եւ ասում, որ այլեւս այսպես շարունակվել չի կարող: Լսում են մեզ, սակայն ոչինչ չի փոխվում»,- բողոքում էին աջափնյակցիները՝ հույս հայտնելով, որ գուցե մեր միջոցով պատկան մարմինների ուշադրությունը հրավիրեն իրենց խնդրի վրա: