Տեղափոխվում է Ֆրանսիա՞

Տեղափոխվում է Ֆրանսիա՞
Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն կանանց է ծեծում, այլեւ մեդալներ է շնորհում, նախօրեին նա մասնակցել է Կապան քաղաքի ՏԻՄ 15-ամյակին նվիրված միջոցառմանը եւ Կապանի քաղաքապետին պարգեւատրել «Դավիթ Բեկ» մեդալով: Լիսկան մեդալը հանձնելուց հետո անմիջապես հեռացել է: Ի դեպ, Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիսկան երեկ աշխատանքի չէր գնացել: Ավելին՝ նա Լիոնում առանձնատուն է գնել եւ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Ֆրանսիայում: Լիոնում է սովորում նրա որդին, որն ավելի վաղ էր մեկնել: Ըստ որոշ լուրերի, այս օրերին նա զբաղված է իր բիզնեսը Հայաստանից տեղափոխել: