ԲՀԿ կողմից սահմանադրական կարգի անխնա արհամարհման մասին

ԲՀԿ կողմից սահմանադրական կարգի անխնա արհամարհման մասին
Շարունակելով  ոտնահարել ՀՀ սահմանադրական կարգը «Բարգավաճ Հայաստան» բարեգործական դարձած կազմակերպությունը, օր առաջ  բարեգործական ակցիա  էր  իրագործում, այս անգամ, Կոտայքի և Արագածոտնի  մարզերում, որի մասին ԲՀԿ քարոզչական  տեսահոլովակն ցուցադրվեց  նաև  հեռուստաընկերություններով: Այսինքն, վերջիններս  էլ, իրենց  հերթին  խախտելով  ՀՀ  օրենսդրության  պահանջները, տեղեկատվություն  տարածեցին օրենսդրությամբ  արգելված  գործողությունների մասին:

Այդ կապակցությամբ, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածով սահմանված դրույթներն, այսօր նորից  դիմել ենք պետական լիազոր մարմին ՀՀ արդարադատության նախարարություն, Գլխավոր դատախազություն և ՀՌԱՀ:



ՀՊԱԿ  լրատվություն



Արագածոտնի մարզում առողջապահական ակցիային մասնակցեց շուրջ 5000 բնակիչ



17.11.2011



Բարեգործական բժշկական աջակցությունը տարածվում է հանրապետության ողջ տարածքով: Առաջին տարին չէ,  որ այս նախաձեռնությամբ հանդես են գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:



Հոկտեմբերի 3-ից մեկնարկած բուժակցիան իրականացվեց նաև Արագածոտնի մարզում:

Արագածոտնի մարզում  բուժակցիայից օգտվեց  5000 բնակիչ, առավել առողջական խնդիրներ ունեցողները (1500 բնակիչ)  ուղեգրվեցին Երևան:



Կոտայքի մարզում առողջապահական ակցիային մասնակցեց շուրջ 6000 բնակիչ



16.11.2011



Ամփոփելով Կոտայքի  մարզի  բուժզննումները՝ թվային տվյալները հետևյալ պատկերն են արձանագրում. մարզի 5 խոշոր քաղաքներում հետազոտվել են շուրջ 6000 քաղաքացի: Նրանցից մոտ 4000-ը  ստացել են անվճար օպտիկական ակնոցներ: Բժիշկները 2000 հիվանդի ուղեգրել են Երևան՝ անվճար, խորացված հետազոտման կամ վիրահատության նպատակով:



Լայնամասշտաբ  բարեգործական նախաձեռնությունը հաջորդիվ կիրագործվի Արագածոտնի մարզում: