Սպանություն Լոռիում

Սպանություն Լոռիում
Երեկ երեկոյան սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: ժամը 21.30-ի սահմաններում Ստեփանավանի «Անահիտ»հանգստյան տան պահակակետում նույն հյուրանոցի պահակ 58-ամյա Արշավիր Դեմիրխանյանը հարվածներ է հասցրել 29-ամյա Ինգա Շիշլոյի գլխին, ով ստացված վնասվածքներից հիվանդանոցում մի քանի ժամ անց մահացել է: Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ քրօրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն: Մեր տեղեկություններով՝ պահակը սիրային հարաբերությունների մեջ է եղել սպանվածի հետ: Մանրամասներն առաջիկայում: