Պաշտոնը վաստակել է

Պաշտոնը վաստակել է
Նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կադրային ջարդի եւ նոր նշանակումների արդյունքում երեկ Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչության պետ:



Այդ պաշտոնն օրեր առաջ զբաղեցնում էր Կարեն Կարապետյանը, որին Վովա Գասպարյանը պաշտոնանկ արեց եւ ուղարկեց կադրերի ռեզերվ: Վահագն Հարությունյանը պաշտոնի բարձրացումը հավանաբար վաստակեց «Մարտի 1»-ի գործը հաջողությամբ պարտակելու համար:



«Ցավոք, պետք է արձանագրել, որ տասը զոհերի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ դեռեւս ոչ մի շոշափելի արդյունք չկա: Նախաքննությունը շարունակվում է»,- սիրում էր կրկնել Վ. Հարությունյանը: Փաստորեն, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ասված նախադասությունը կարող է այսպիսի ճակատագրական դերակատարություն ունենալ: