19-ամյա հայ զինվոր է զոհվել

19-ամյա հայ զինվոր է զոհվել
Այսօր առավոտյան, ժամը 08:40-ին, հայ զինվոր է սպանվել ԼՂ սահմանային զորամասերից մեկում: ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: