Հարվածել է 29-ամյա կնոջ գլխին ու փախել
Վերակենդանացման բաժանմունքում ժամեր անց աղջիկը, ստացած վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է: Մեզ հասած տեղեկություններով՝ պահակն ու սպանված կինը եղել են սիրային հարաբերությունների մեջ: Մեզ հետ զրույցում այս փաստը հաստատեց նաեւ Լոռու մարզի քննչական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանը, նշելով, որ արդեն 4 տարի նրանք փաստացի ամուսնական կապի մեջ են եղել:
Այլ մանրամասներ քննչական բաժնից մեր թղթակցին չեն փոխանցել, ելնելով նախաքննության շահերից: Արշավիր Դեմիրխանյանը ձերբակալված է: Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր. 104 հոդվածի առաջին մասով (սպանություն): Մեր տեղեկություններով, Արշավիր Դեմիրխանյանը մի քանի անգամ դատապարտված է եղել, մի դեպքում նույնիսկ սպանության փորձ կատարելու համար:
Ի դեպ, մեր տեղեկություններով, տղամարդը հարբած է եղել: Սույն դեպքը Լոռիում թերեւս այս տարվա առաջին դեպքը չէ, երբ ամուսինը դաժանորեն սպանել է կնոջը, կամ՝ այնքան է ծեծել, որ կինը մահացել է հիվանդանոցում` ամուսնու հարվածներից ստացած վնասվածքների հետեւանքով:
Կարծիքներ