Ավետիս է այսօր

Ավետիս է այսօր
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի պաշտոնանկության մասին լուրերը ցնծություն են առաջացրել մարզում: Մարդիկ միմյանց շնորհավորում են` ավետելով, թե ազգային-ազատագրական զարթոնք է Սյունյաց աշխարհում: Աչքալուսանք են տալիս, որ վերջապես ազատագրվելու են Լիսկայի երկարամյա լծից: Ոմանք անգամ լուրեր են տարածել, թե մարզպետին կալանավորել են: Հավանաբար  քրեական գործ հարուցելու մասին լուրը շփոթել են կալանքի հետ: Նրա քաջագործությունները տարիներ շարունակ այնպիսի դժգոհություն են առաջացրել մարզում, որ մարդիկ ուրախանում են, որ վերջապես հնարավոր է ազատագրվեն Լիսկայից: Մանավանդ այնքան հաճախ են այդ լուրերը շրջանառվել եւ այդպես էլ իրականություն չեն դարձել, որ մարդիկ այլեւս չէին էլ հավատում, որ դա երբեւէ հնարավոր է: