Դպրոցում խայտառակ վիճակ է
Պատուհանները ցելոֆանապատ են, բայց դա էլ չի օգնում, քանի որ ապակիներից շատերը կամ բացակայում են, կամ էլ կոտրված են: Ջեռուցող տաքացուցիչները շատ քիչ են եւ անսարք վիճակում են: Հաշված դասարաններ են ջեռուցվում: Հիմնականում ցածր դասարանները: Այս խնդրին ծանոթ են բոլորը՝ թե քաղաքապետարանը եւ թե ԿԳՆ-ն: Դասարանների պատերը կիսաքանդ են, դռները պոկված եւ այլն: Մի խոսքով, կատարյալ խայտառակ վիճակ է:
Ուղղակի ամոթ է, որ Կենտրոնում գտնվող դպրոցը լինի այս վիճակում: Այս դպրոցը Կենտրոնի միակ դպրոցն է, որ գտնվում է այս վիճակում: ԿԳՆ-ն արդեն 10 տարի է՝ խաբում է դպրոցին, ասելով, թե կվերանորոգի եւ կջեռուցի, բայց չի անում»,- գրել են մեր նամակագիրները:
Հիշեցնենք, որ այս դպրոցի տնօրենը՝ Էլեոնորա Թումանյանը, մոտ 10 օր առաջ է ընտրվել, եւ կոլեկտիվի մի մասը դեմ էր նրա ընտրությանը: Չի բացառվում, որ նամակի հեղինակները հենց այդ դժգոհներն են:
Կարծիքներ