Տեռորիստների՞, թե՞ հայրենասեր երիտասարդների միավորում
Նախընտրական ակտիվ շրջանի մեկնարկից առաջ Հայաստանում, ավանդույթի համաձայն, այս անգամ էլ պետք չէ բացառել նոր քողարկված ուժերի հրապարակ գալը, որոնք ընդդիմադիրի քողի տակ կփորձեն ջուր լցնել իշխանության ջրաղացին: «Հրապարակին» հասցեագրված նամակի հեղինակներն իրենց անվստահությունն են հայտնում «Հայազն» երիտասարդական նախաձեռնությանը: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ձեւավորված կազմակերպության հիմնական նպատակ էր հայտարարվել «հայրենասեր երիտասարդների միավորումը մեկ դրոշի ներքո, հայրենասեր երիտասարդության ձեւավորման գործընթացին աջակցումը կրթահամալիրներում, պայքարը պառակտիչ, ազգակործան ուժերի ու երեւույթների դեմ եւ այլն, եւ այլն»:
Կազմակերպությունը որեւէ քաղաքական ուժի չէր սատարում, սակայն պատրաստ էր համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնց գաղափարները կհամընկնեին ՀԵՄ-ի գաղափարներին: Կազմակերպությունը չուներ ոչ ղեկավար, ոչ էլ ղեկավար մարմին: Եվ ահա, պարզվում է` օրեր առաջ կազմակերպությունը փակ համագումար է արել` այն անվանելով ընդհանուր ժողով, եւ ընտրել ղեկավար կազմ, ընդ որում՝ ոչ թե ջահելներից, այլ մեծահասակներից: «Ի՞նչ միություն է սա, ովքե՞ր են, ո՞ւմ են սպասարկում, ինչո՞ւ հենց ընտրություններից առաջ ստեղծվեցին, շուխուր-ղալմաղալ բարձրացրին: Այս հարցերը մեզ հետաքրքրում են»,- գրված է մեզ հասցեագրված նամակում, որի հեղինակները սեփական հետաքննությունն էին ծավալել նախաձեռնության ղեկավարների կենսագրությունները պարզելու ուղղությամբ եւ հանգել այն եզրակացության, որ «Հայազնը» «իրականում ունի մի քանի թաքնված նպատակ՝ 1. Հավաքել որքան հնարավոր է շատ երիտասարդների՝ ընտրություններին դրանց իշխանական ուժի համար օգտագործելու տեսլականով: 2. Ստեղծել մյուս ծայրահեղ ազգայնական ուժի՝ Դաշնակցության հակակշիռ ուժ: 3. Մարդկանց մեջ ներարկել պատերազմական, հակախաղաղարարական գաղափարներ, մարդկանց լցնել ագրեսիայով»:
Եվ նամակի հեղինակներն առաջարկում են «պատռել սրանց դիմակները»: Մեզ չհաջողվեց զրուցել, օրինակ, Վազգեն Սիսլյանի հետ, որի կենսագրությունը նամակագիրները համառոտ այսպես էին ներկայացրել. «Տեռորիստ է, հայտնի ԱՍԱԼԱ կազմակերպության ղեկավար, Խոջալուի ջարդերի կազմակերպիչ»: Կամ, ասենք, Շահե Աճեմյանի՝ «տեռորիստ, տեռորիստական ԱՍԱԼԱ կառույցի գաղտնի անդամ, ղարաբաղյան պատերազմի մասնակից», ոչ էլ Արմեն Մկրտչյանի՝ «երիտասարդ ծայրահեղական, որը հայտնի է իր՝ զինվորական հագուստների հանդեպ ունեցած մոլուցքով, հանդիսանում է «Հայազնի» երեւացող ղեկավար»:
Բայց զրուցեցինք «Հայազնի» ղեկավարներից Արմեն Աղայանի հետ, որի մասին գրել են. «Նախկինում կարկառուն դաշնակ, ՀՅԴ տեռորիստական «Դրո» կառույցի ղեկավար անդամ, ահաբեկչություններ ծրագրելու համար 1994-1996 թթ. բանտ նետված, հետագայում մեկ այլ կարկառուն դաշնակ ահաբեկչի՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ համատեղ ծայրահեղական կառույց ստեղծած, Ղարաբաղի գրավված տարածքների՝ հայկականացման սին գործով զբաղվելու համար»:
Պարզվեց՝ վերջինս «Հայազնի» հետ համագործակցում է շուրջ մեկ տարի եւ երիտասարդների համար քաղաքագիտական սեմինարներ է անցկացրել. «Եվ քանի որ հրավիրեցին այդ կառույցն ընդարձակելու նպատակով, ես որեւէ պատճառ չտեսա մերժելու»: Ինչ վերաբերում է կենսագրությանը. «Այո, ես ձերբակալվել եմ 1994-ի դեկտեմբերին՝ «Դրո» հայտնի գործով: Քննության ընթացքում տարբեր մեղադրանքներ են փորձել ինձ ներկայացնել, էդ մեղադրանքների մեծ մասն էդպես էլ չի վերածվել պաշտոնական մեղադրանքի: Ինձ մեղադրել են միայն իմանալ-չհայտնելու մեջ, ընդ որում՝ ոչ թե հանցագործությունների մասին իմանալ-չհայտնելու, այլ այդ կառույցի գոյության մասին:
Եվ քանի որ այդպիսի մեղադրանք էր, պետք էր սպասել, որ այն դատարան չի հասնի, եւ այդպես էլ եղավ. երկու տարի ինձ պահելուց հետո ես դատարանի եւ դատավորի երես չտեսա: Ինձ ուղղակի բաց թողեցին՝ ասելով, որ հերթական անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարեհաճել է ինձ մեղադրվող հոդվածը չհանել համաներման ցուցակից»: Աղայանը չցանկացավ անդրադառնալ նամակագիրների բնորոշմանը. «Եթե մեկը մեր նախաձեռնության հետեւում ինչ-որ բաներ է փնտրում, ինչ-որ հիվանդագին ուղեղ Սեֆիլյան Ժիրայրին կամ ինձ տեռորիստ է համարում եւ այլն, այդ կարգի ապուշություններին հո չե՞մ պատասխանի»:
Իսկ ո՞րն է երիտասարդական շարժումը մեծահասակներով համալրելու եւ նրանցից ղեկավար կազմ ձեւավորելու շարժառիթը: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելո՞ւ եք, հետաքրքրվեցինք մենք: Աղայանը դեռ վաղ համարեց «հավակնոտ» ծրագրերի մասին խոսել, ընտրությունների մասով էլ հայտնեց. «Ոչ մի կոնկրետ կուսակցության սատարելու մտադրություն չկա, բայց կարող է լինել ինչ-որ քարոզչական գաղափար շրջանառության մեջ դնելու փորձ»:
Իսկ գուցե հանդես գաք իշխանությանը սատարո՞ղի դիրքերից. «Միանշանակ բացառում եմ, ինձ ճանաչող մարդն այդպիսի անհեթեթ կարծիք իմ մասին չի կարող հայտնել: Բացառում եմ նաեւ, այսպես կոչված, տիտղոսային ընդդիմության մասով էլ, կոպիտ ասած՝ Կոնգրեսին սատարելու ցանկություն նույնպես չկա: Այդ թվում` վերադարձող Քոչարյանին եւ խորհրդարանական որեւէ կուսակցության եւս»:
Դաշնակցությանը հակակշիռ ազգային ուժ ստեղծելու միտումն էլ բացառեց. «Ես այնտեղից շատ վաղուց եմ դուրս եկել, այն պահից, երբ համագործակցեցին իշխանության հետ: Եվ ամենեւին ոչ մրցակցելու եւ ոչ էլ հակակշիռ դառնալու ցանկություն ունեմ»:
Նշենք, որ «Հայազնի» երիտասարդների թերեւս քիչ թե շատ հիշարժան նախաձեռնություններից էին շոու-բիզնեսի որոշ «անբարոյական» երգչուհիներին եթեր չտրամադրելու կոչը, Սեֆիլյանին քաղաքացիություն տալու համար ստորագրահավաքի կազմակերպումը եւ այլն:

Կարծիքներ