Տարոն Մարգարյանի ընկերը՝ Արաբկիրի թաղապետ

Տարոն Մարգարյանի ընկերը՝ Արաբկիրի թաղապետ
Երեկ երեկոյան տեղեկացանք, որ Արաբկիր վարչական շրջանի թաղապետ Էդիկ Մուշեղյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, եւ նրա փոխարեն նշանակվելու է վերջինիս տեղակալ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանը: Նշենք, որ սա նորընտիր քաղաքապետի առաջին կադրային փոփոխությունն է: Ինչպես ավելի վաղ գրել էր «Հրապարակը», Հրայր Անտոնյանը Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է: Այսինքն, Արաբկիրի թաղապետին, որը Կարեն Կարապետյանի ընկերն էր, փոխարինելու է գալիս Տարոն Մարգարյանի ընկերը: Տեսնենք, թե ուրիշ ինչ փոփոխություններ կանի նորընտիր քաղաքապետը: Փաստորեն, մայրաքաղաքում սկսվում է մարգարյանական էպոխան: