Անձնագրային վարչությունների աշխատակիցները այսուհետ ընդարձակ ժպիտներով կդիմավորեն քաղաքացիներին (ֆոտոշարք)

Անձնագրային վարչությունների աշխատակիցները այսուհետ ընդարձակ ժպիտներով կդիմավորեն քաղաքացիներին (ֆոտոշարք)
«Նախկինում մի մետրի վրա չորս հոգի էր աշխատում, այդ պայմաններում քաղաքացիներին ոչ ժպտալ էր լինում, ոչ էլ լավ վերաբերմունք նրանց հանդեպ»,- այսօր լրագրողներին ասել է ոստիկանության պետ Վովա Գասպարյանը Մաշտոցի անձնագրային նոր բաժանմունքի բացման արարողության ժամանակ: Ոստիկանապետը վստահեցրել է, որ ընդարձակ աշխատասենյակներում նաեւ կլինեն ընդարձակ ժպիտներ: Արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: