Իսկ ինչի՞ մեջ է հանրային ռադիոն
Ո՞վ գիտի, Հանրայինի անունն օգտագործելով՝ միջազգային բոլոր պրոյեկտներն ու համագործակցությունները գուցե իրականացվում են սեփական ռադիոկայանի համար: Ի դեպ, Հանրային ռադիոյի ինտերնետային կայքի «Կոնտակտներ» բաժնում զետեղված է Արմեն Ամիրյանի անձնական ռադիոյի էլեկտրոնային հասցեն` [email protected], նույնը՝ արտասահմանի համար տրվող հաղորդումների մասով»,- ասել էր Աստղիկ Ավետիսյանը: Երեկ այս հայտարարությանն արձագանքել է ՀՌ տնօրեն Արմեն Ամիրյանը՝ մեզ ուղարկելով հետեւյալ նամակը:
Արձագանքում է Արմեն Ամիրյանը
«Այդ տիկինը պետք է հեռացվեր աշխատանքից մինչեւ խորհրդականի հաստիքի տեղափոխվելը: Պարզապես, հաշվի առնելով, որ կին է եւ ընտանքի մայր, այլ աշխատանք գտնելու համար նրան ժամանակ տրվեց: Աշխատանքից հեռացնելու մի քանի պատճառներ են եղել, բայց, հաշվի առնելով, որ երիտասարդ է եւ պետք է նոր աշխատանք գտնի, ժամանակավորապես նշանակվեց խորհրդական: Նշեմ թեկուզ մեկը. մի իրանցու հետ գրանցել ու թողարկել էր Հայաստանի Հանրային ռադիոյի անունով էլեկտրոնային կայք՝ օգտագործելով Հայաստանի Հանրային ռադիոյի տարբերանշանն ու անվանումը… Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչեցրած մեղադրանքին, թե ես օգտագործում եմ անձնական էլեկտրոնային փոստի հասցե, ապա կարելի է նույն կերպ մեղադրել ինձ նաեւ այն բանում, որ ես 15 տարիների ընթացքում օգտագործում եմ իմ անձնական ավտոմեքենաները՝ որպես ծառայողական մեքենա, իմ անձնական միջոցներով նորոգված աշխատասենյակում տեղադված կահույքը ես եմ գնել, օգտագործում եմ անձնական համակարգիչ… Անպատիվ գործ է մեր ընկերության բարի համբավն ու անունը արատավորելու փորձը:
Հայաստանի Հանրային ռադիոն այս տարի տոնում է իր 85-ամյակը: Այն միշտ եղել եւ մնում է ունկնդիրների սիրելին եւ ՀՀ-ում, եւ արտասահմանում: Նեղմիտ ու փոքրոգի մարդկանց խորհուրդ կտայի չփորձել արատավորել Հայաստանի Հանրային ռադիոյի բարի համբավն ու տարիների ընթացքում վաստակած ունկնդիրների սերն ու վստահությունը: Ցավում եմ, որ երիտասարդ կինը զբաղված է բանսարկություններով: Նրան պարզապես խորհուրդ կտայի չփորձել դիմացինի հեղինակության հաշվին սեփական PR-ն անել»:
Ինչ վերաբերում է նախկին աշխատակցի ազատման պարզաբանմանը, լսեցինք նաեւ Ա. Ավետիսյանի մեկնաբանությունը. «Ինձ համար զարմանալի չէ, որ Արմեն Ամիրյանն արձագանքել է, եւ զարմանալի էլ չէ, որ նշել է, որ իր ծառայողական մեքենաներն է օգտագործում Հանրային ռադիոյի համար. Հանրային ռադիոն աղքատի համախտանիշով է տառապում, ինչ անհրաժեշտ է եղել գործի համար, անպայման նշել են, դա Արմեն Ամիրյանի գրպանից է արվում…
Իսկ պետական հատկացումներն ո՞ւր մնացին: Շատ ծիծաղելի է, երբ մտածում է, թե իր կերպարով իմ PR-ն եմ անում: Ես իր փոխարեն պարզապես կլռեի… Խոսում է նկատողությունից, ի դեպ, նույն օրվա մեջ` երկու, որոնք իրավական հիմք չունեն: Եթե այդքան պարզճակատ է, թող հրապարակի բացատրագրերն ու նկատողությունները, եւ բոլորն էլ կհասկանան ոչ մասնագիտական վերաբերմունքը գործի նկատմամբ»:
Կարծիքներ