Արգամիչը վերջապես փակեց պարտքը

Երեկ տեղեկացանք, որ իր հրաժարականից հետո, երբ վերստին արծարծել էինք պարտքերի թեման, նա հանդիպել է կազմակերպության ղեկավար Անահիտ Թարխանյանին եւ, համաձայնության գալով որոշակի գումարի շուրջ, կոնֆլիկտը հարթել: Սա մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Անահիտ Թարխանյանի ամուսինը՝ Անդրիաս Ղուկասյանը: Բայց կոնկրետ գումարի մասին ոչինչ չասաց: Սակայն կարծում ենք, որ մոտ երկու տարի նախահաշվով հատկացվելիք գումարը սակարկող ԱԺ խոսնակը դժվար թե առատաձեռնություն ցուցաբերի:
Նշենք, որ ճարտարապետներին չվճարելու համար հատկապես պայքարում էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, որը նաեւ նախագծի պատվիրատուն էր եւ ղեկավարում էր դահլիճի նորոգման աշխատանքները: Դեռեւս ամռանը, մեր առաջին հրապարակումից հետո, Ղարիբջանյանն աղմուկ էր բարձրացրել, թե կազմակերպությունը ստում է, ավելին՝ ոչ միայն վճարել են, այլեւ պարգեւատրել (պարգեւատրելու մասին հայտարարությունը համապատասխանում է իրականությանը):
Մեզ նույնիսկ գրություն ուղարկեց, որտեղ «փաստել» էր իրենց վճարած գումարը եւ այդպիսով թեման փակված համարել: Մեր տեղեկություններով, Ղարիբջանյանի՝ չվճարելու շահագրգռությունը պայմանավորված է վիրավորվածությամբ: Բանն այն է, որ դահլիճի նորոգման գործում դերակատարում ունեցած մարդիկ պարգեւատրվել են, իսկ Ղարիբջանյանը՝ անտեսվել: Այդ պատճառով մի քիչ շատ է համարել ճարտարապետների «երկու երնեկը»:
Կարծիքներ