Նժդեհի գերեզմանի շրջակայքը լցված է աղբով. «Խոսքի իրավունք»
Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից: Ըստ պատերին եղած արձանագրությունների` համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Եաչի իշխանը (մահացել է 1318թ.-ին), և շինարարությունը 1321թ.-ին ավարտել է նրա որդին։ Եկեղեցուն արևմուտքից կից է գավիթը, որը կառուցվել է 1321-1330թթ.-ին։ Գավթի արևմտյան պատին հպված է յուրօրինակ հորինվածք ունեցող եռահարկ զանգակատունը (1330թ.-ին կառուցել են Հովհաննես և Թաձնա ամուսինները)։ Սպիտակավոր վանքի մոտակայքում են նկարահանվել “Մենավոր ընկուզենի” ֆիլմի որոշ դրվագները: Գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաև Ծաղիկի վանք:
Ցանկություն կա, որ այդ շրջակայքը լինի մաքուր և հարուստ ծաղիկներով:
Նժդեհը համարվում է իշխող կուսակցության «գաղափարական հայր» և ըստ բլոգերների` պետք է հետամուտ լինեն այս հարցի լուծմանը:
«Խոսքի իրավունք» միավորումը խնդրում է այցելուներին հաղորդել մեզ այս տարածքում
Խոսքի իրավունք միավորում
Կարծիքներ