Փնտրվում է նոր պոռնոաստղ

Փնտրվում է նոր պոռնոաստղ
«Անժելա Սարգսյանը մեծ աղմուկ առաջացրեց հայ հասարակության մեջ, հիմա էլ Անին է ուզում հայտնի դառնալ: Փաստորեն, ճանաչում ձեռք բերելու նոր ձեւ է»,- գրել է «Ֆեյսբուքի» օգտատեր Լառա Կիրակոսյանը: Նրա մեկնաբանությունը վերաբերում է երեկ տարածված այն տեղեկատվությանը, թե համացանցում հայտնվել են պոռնագրաֆիկ բնույթի վիդեո եւ ֆոտոկադրեր, որոնց գլխավոր հերոսուհին «Աննա» հեռուստասերիալից եւ «Պահանջվում է միլիոնատեր» կատակերգական ֆիլմից հայտնի երիտասարդ դերասանուհի Անի Երանյանն է: Դեռ տեսանյութն ու կադրերը չտեսած՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում թեժ քննարկում էր սկսվել: «Ո՞ւր են կադրերը, նայեինք-համեմատականներ անցկացնեինք երկու պոռնոների միջեւ»,- տեսանյութը դիտելու մեծ ցանկություն էին հայտնում մի խումբ տղամարդիկ:



«Այժմ բուռն որոնողական աշխատանքներ եմ տանում… Այդ նյութերը գտնելուն պես կտեղադրեմ իմ բլոգում…»,- Անիի «հաշվին» փորձում են ընթերցողների թվաքանակն ավելացնել բլոգերներն ու լրատվական կայքերը: «Դե էնպես չի, էլի, որ ես զարմանում եմ, մարդկանց դերերից, շարժումներից եւ մնացյալից արդեն շատ բան պարզ է դառնում»,- գրում է Վանեցի Ռուբինը: Շատերը կարծում էին, թե նման տեսանյութի եւ լուսանկարների մասին լուրը զուտ դերասանուհու անձի շուրջ ուշադրություն հրավիրելու փորձ է, շատերն անգամ դա կապում էին «Աննա» հեռուստասերիալի վարկանիշի նվազման հետ: «Էսօրվանից «Աննա» սերիալի ռեյտինգը կմեծանա»,- գրել է Աննա Զոհրաբյանը:



Մարիշկա Հովհաննիսյանն էլ գտնում է, որ հանուն արդարության հաջորդ մերկացողը պետք է տղամարդ լինի: Քաղաքացիներից ոչ բոլորն էին, սակայն, քննադատաբար մոտենում պոռնոգրաֆիկ կադրերի վերաբերյալ տեղեկատվությանը: «Մարդիկ սիրում են նստեն, սրա-նրա նկարները նայեն եւ ուրախանան: Ե՞րբ են մեծանալու»,- հարցնում է Տիգրան Սահակյանը: Նրա հետ համակարծիք է Անի Խամոյանը. «Թեկուզ եթե արել ա, մեր քննարկելու բանը չի… չեմ սիրում դատել մարդկանց՝ առանց փաստի մանրամասներին տեղյակ լինելու… բայց, ամեն դեպքում, երբ անգամ նկարները լինեն, մեզ ի՞նչ: Ով ինչ անի՝ իրեն կանի»:



Ալեն Ալեքյանն էլ հիշել էր Անժելա Սարգսյանին. «Ինչ հավես ա, բայց Անժելան արդեն հին էր՝ հոգնել էինք»: Ավելի ուշ «Աննա» սերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը կտրականապես հերքել էր այդ լուրերը՝ նշելով, որ վաղուց արված մի տեսանյութ կա, որի «հերոսուհին» պարզապես Անիին շատ նման մի աղջիկ է: