Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան մտահոգ է գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ կատարված բռնության շուրջ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան մտահոգ է գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ կատարված բռնության շուրջ
Վերջին մի քանի օրերի ընթացքում մամուլում շրջանառվող այն լուրը, որ առնչվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանի հանդեպ կիրառած բռնությանը մեծ անհանգստություն է պատճառում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային:



Բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այդ իսկ պատճառով կոալիցիան կոչ է անում հասարակությանը աչալուրջ լինել և պահանջել ցանկացած նմանատիպ դեպքի բացահայտում և հետևողական լինել դրանց արդարացի քննության ընթացքին:



Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրականացվող բռնարարքը առանձնապես դատապարտելի է, քանի որ նա հանդիսանում է հասարակական դեմք և պետք է ծառայի որպես օրինակ մյուս քաղաքացիների համար:



Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը այս թեմայի շուրջ և ակնկալում արդար ու անաչառ հետաքննություն, ինչպես նաև կոչ է անում մամուլին շարունակ լուսաբանել գործի ընթացքը, որպեսզի հասարակությունը իրազեկ լինի բռնության դեպքերի մասին և հետևի դրանց  ընթացքին:



Հույս ենք հայտնում, որ բարձրադիր իշխանական օղակները համապատասխանաբար կարձագանքեն այս արարքին, ևս մեկ անգամ վերահաստատելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կիրառվող բռնության պատժումը որդեգրված քաղաքական կամքի հետևողական դրսևորումն է:



Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, 17.30-ի սահմաններում «Մարիոթ» հյուրանոցի շքասրահում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ֆիզիկական բռնություն է կիրառել գործարար Սիլվա Համբարձումյանի նկատմամբ:



Հարգանքներով`



«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա