Անժելային կփոխարինի Անի՞ն

Անժելային կփոխարինի Անի՞ն
Անժելա Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցն է, նա չի հեռացել, պարզապես տեւական ժամանակ չի նկարահանվում: Երեկ մեզ հետ զրույցում «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Մարգարիտա Գրիգորյանն ասաց, որ նա հետագայում կրկին հանդես կգա, սակայն թե ինչ պրոյեկտում՝ դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի առանցքային դերակատար Անժելա Սարգսյանը չի նկարահանվում՝ նրա շուրջ ծագած սեքս-սկանդալից հետո: Նման մի սկանդալ էլ կարծես թե հասունանում է  Հանրային հեռուստատեսության «Աննա» սերիալի դերասանուհի Անի Երանյանի շուրջ: Ըստ մի շարք լրատվամիջոցների, նրա լուսանկարներն ու սեռական հարաբերություն պարունակող տեսանկարները հայտնվել են համացանցում, սակայն «Աննա» սերիալի ռեժիսորն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ իրենք նման լուրեր տարածողներին դատական պատասխանատվության են ենթարկելու, քանի որ իրենց դերասանուհին կապ չունի վերոնշյալի հետ, պարզապես համացանցում հայտնված ֆոտոների եւ հոլովակի հերոսուհին արտաքինով շատ է հիշեցնում Անի Երանյանին: