Սիսիանում բացահայտվել են լուրջ չարաշահումներ

Սիսիանում բացահայտվել են լուրջ չարաշահումներ
Սիսիանի քաղաքապետարանի գործունեությունը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մեր տեղեկություններով՝ այստեղ կատարված ստուգումների արդյունքում բացահայտվել են լուրջ չարաշահումներ, մասնավորապես նշվում է այն մասին, որ քաղաքի բարեկարգման անվան տակ համայնքային ծառայողները զբաղված են իրենց սեփական բարեկեցության ապահովմամբ:



Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքի համար նախատեսված ասֆալտապատումը կատարվել է քաղաքապետարանի աշխատակիցների տներին հարակից տարածքներում: Ի դեպ, Սիսիանի քաղաքապետը ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանն է:



Ուշագրավն այն է, որ հանրապետության մասշտաբով կուսակցությունը «բարեգործություններ» է անում, իսկ նույն կուսակցության մարզային կառույցի ղեկավարը պետական միջոցների հաշվին է սեփական եւ մտերիմների բարօրությունն ապահովում, այն էլ նախընտրական այս վճռորոշ շրջանում: