«Օպել»-ը գլխիվայր շրջվել է

«Օպել»-ը գլխիվայր շրջվել է
Նոյեմբերի 23-ին, ժամը 2.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի և Բագրատունյաց փողոցի խաչմերուկում բախվել է մայթեզրին կայանված մեկ այլ ավտոմեքենայի և գլխիվայր շրջվել: «Օպել»-ի վարորդը ենթարկվել է բժշկական հետազոտության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում: Կատարվում է քննություն: