Տարոն Մարգարյանը հանդիպել է «Կրպակատերերի շահերի պաշտպանություն» կազմկոմիտեի ներկայացուցիչներին

Գործընթացին կհաջորդի ապամոնտաժման ենթակա չգործող եւ պայմանագրերի ժամկետն անց 243 կրպակների խնդրի կարգավորումը: Միեւնույն ժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի Կենտրոնի փողոցներից դուրս գտնվող եւ գործող կրպակներին ապամոնտաժման գործընթացը չի անդրադառնալու: Քաղաքապետը նաեւ տեղեկացրել է, որ Երեւանի գլխավոր ճարտարապետի, առեւտրի եւ սպասարկումների վարչության հետ քննարկվում է տարբեր վարչական շրջաններում փոքր առեւտրի կենտրոններ հիմնելու ծրագրի հնարավոր տարբերակները:
«Եթե այսօր որոշ կրպակատերերի պայմանագրի ժամկետը լրանում է 2015 թվականին, միեւնույն է՝ խնդիրը ծագելու է անգամ այդ ժամանակ: Բոլոր վարչական շրջաններում խմբավորված տեղեր են հատկացվելու, որոնք կհամապատասխանեն ժամանակակից չափորոշիչներին. կլինեն միանման, քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ, նաեւ շահեկան կրպակատերերի համար»,- նշել է Տարոն Մարգարյանը` ավելացնելով, որ գործընթացը պետք է շարունակվի` չշեղվելով սկզբունքներից, ինչպես նաեւ պետք է պահպանվի քաղաքի գեղագիտական տեսքն ու արվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի չտուժեն նաեւ կրպակատերերի շահերը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Կարծիքներ