Գյումրիում զինվոր էին թաղում

Օգտատեր Ռուբենին եւս մտահոգել է խաղաղ պայմաններում մահացող զինվորների նկատմամբ մարդկային անտարբերությունը: «Ես էս 2 օր ա՝ մտածում եմ՝ ինչ կարելի ա անել էս ԱՀԱՎՈՐ անտարբերությունը հաղթահարելու համար... Օրինակ` մտածեցի` ճիշտ կլինի, որ ամեն սպանված զինվորի համար սգո օր հայտարարվի: Բայց հետո, որ խորը մտածեցի, հասկացա, որ դա կարող ա նույնիսկ հակառակ արդյունք տա... Չգիտեմ...»:
Այնուհետեւ քննարկում էր սկսվել բանակի խնդիրների վերաբերյալ, զինվորների նկատմամբ վերաբերմունքի, առողջական խնդիրների: Կարծիքները տարբեր էին, բայց միանշանակ էր այն, որ մենք շատ խնդիրներ ունենք: Օգտատեր Ամելին կարծում է, որ մեր լավ կամ վատ լինելը մեզնից է կախված. «Եթե մեր ազգը գոնե մի փոքր միասնական լինել ու չվախենար, այսպես չէր լինի: Ես ինքս պայքարել եմ, չեմ վախեցել, բայց ես ճանաչում եմ շատերին, որ նախընտրում են ստորացված լինեն, քան իրենց իրավունքները պաշտպանել»:
Քննարկելը, իհարկե, օգտակար է, բայց այնուամենայնիվ ներկայումս խնդիրների վերացման շուրջ կամ լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, կամ դրանք բավարար չեն խաղաղ պայմաններում մեր տղաներին պահպանելու համար, եւ ինչպես Տիգրան Պետրոսյանն էր գրել, երեկ Գյումրիում զինվոր էին թաղում:
Կարծիքներ