Դատավորն ուզում է փաստաբան աշխատել

Դատավորն ուզում է փաստաբան աշխատել
Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Լեւիկ Պողոսյանը հոկտեմբերի 15-ից անցել է կենսաթոշակի, սակայն մինչ օրս նրան թոշակ չի նշանակվել, քանի որ նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 314 հոդվածի հատկանիշներով: Դատավորը բողոքարկել էր քրգործ հարուցելու որոշումը, ու Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը բողոքը բավարարել էր մասնակի, պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել խախտումները:



Դատավորն այս որոշումը եւս բողոքարկել էր վերաքննիչ դատարանում, որն ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց անփոփոխ: Վերաքննիչի որոշումը բողոքարկվել է այս անգամ վճռաբեկ, սակայն դեռ վարույթ չի ընդունվել: Լեւիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հանգստանում է, ինչպես նաեւ փաստաթղթեր է ներկայացրել՝ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար: Նախկին դատավորն ուզում է շարունակել իր պայքարն իրավական ոլորտում: