Օմբուդսմենին բանի տեղ չի՞ դնում

Օմբուդսմենին բանի տեղ չի՞ դնում
Մարդու իրավունքների պաշտպանը դեռեւս արձագանք չի ստացել ոչ Արդարադատության խորհրդից, ոչ էլ արդարադատության նախարարությունից 3 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ օմբուդսմենը մի քանի ամիս առաջ, ուսումնասիրելով քաղաքացիների՝ իրեն ուղղված դիմում-բողոքները, Արդարադատության խորհրդին առաջարկել էր 3 դատավորների ենթարկել կարգապահական պատասխանատվության: Ըստ Կարեն Անդրեասյանի՝ դատավորներ Երեմ Եսոյանը, Մասիս Ռեհանյանը եւ Յուրիկ Իսկոյանը վերջին մեկ տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի նորմերի ակնհայտ եւ կոպիտ խախտումներ:



Այնուհետեւ պաշտպանի եւ ԱԽ-ի միջեւ հեռակա բանավեճ սկսվեց՝ փոխադարձ մեղադրանքներով: Եվ նախարարը բաց տեքստով հասկացրեց՝ դա քո գործը չէ: Սակայն վերջերս  եւս Անդրեասյանը բաց նամակով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հիշեցրել էր այս գործի մասին եւ նշել, որ արդարության ակնկալիքով սպասում է այդ երեք դատավորների գործերով նախարարի որոշմանը: Արդարադատության նախարարը, սակայն, դեռ լռում է: