Դաբրոների երկիր Հայաստանս

Դաբրոների երկիր Հայաստանս
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նստած ցմահ դատապարտյալների հարազատները նոր նամակ են պատրաստում՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք որոշել են հիշեցնել մոտ մեկ տարի առաջ իրենց գրած նամակի մասին, որի տակ ցմահների մոտ 13 հազար հարազատներ էին ստորագրել եւ որով ՀՀ նախագահին խնդրել էին իրավական հնարավորություն ստեղծել, որպեսզի վերանայվեն իրենց զավակների ու հարազատների գործերը:



Այն ժամանակ օրենքը նման հնարավորություն չէր տալիս, իսկ հիմա, փաստորեն, դա հնարավոր է դարձել. ՀՀ քրեական օրենսգրքում «Սպանություն» հոդվածի հետ կապված փոփոխությունից հետո դատարաններն ընդունում են ցմահների դիմումները, սակայն դատավորները կուլիսներում ասում են, որ պատժաչափերը վերանայելու «դաբրո» վերեւից չունեն:



Ըստ էության, այս նոր դիմումով ցմահ դատապարտվածների հարազատներն ուզում են խնդրել Սերժ Սարգսյանին, որ այդ «դաբրոն» տա: Փաստորեն, եթե մինչ օրս «դաբրո» ստանում էին պատգամավոր դառնալիս կամ քաղաքական խնդիրների լուծման ժամանակ, հիմա դա պահանջվում է նաեւ իրավական հարցերի լուծման ժամանակ: