Պապոյանն ընդհատակ է անցել

Պապոյանն ընդհատակ է անցել
Արամի փողոցի վրա՝ Գլխավոր պողոտայում կառուցվող մի շարք շենքերի վերաբերյալ հրապարակումներում մենք ներկայացրել ենք, որ բնակիչներին խաբել են եւ մեկ բնակարանը մի քանի անգամ վաճառել: Կամ էլ՝ շինարարությունն է կիսատ մնացել, եւ կառուցապատողը գումար չունի այն ավարտին հասցնելու համար: «Մալիբու» սրճարանի մոտակայքում կառուցվող այդ շենքերի խնդիրն արդեն իսկ դարձել է դատարանների քննության առարկա, որոշ դեպքերում արդեն սնանկության վերաբերյալ որոշումներ կան, սակայն թե ինչպես է լուծվելու ներդրում արած անձանց հարցը, չի երեւում:



Մենք տեղեկացանք, որ կառուցապատողներից մեկը՝ «Գապբնակշին» ընկերության սեփականատեր Գագիկ Պապոյանը, անհետացել է: Ըստ որոշ աղբյուրների, նա մեկնել է Հայաստանից: Մյուսները պնդում են, որ պարզապես «ընդհատակ» է անցել՝ մինչեւ խնդիրը կարգավորվի: Նույն աղբյուրները նշում են, որ նա մոտ 7-8 միլիոն դոլարի պարտք ունի, որոնք ի վիճակի չէ վերադարձնել:



Մեր տեղեկություններով, այդ շենքերում պայմանագրեր ունեցողներն արդեն անցել են նրա հարազատներին փնտրելուն եւ կոշտ մեթոդների դիմելուն: Այս հարցով սկսել է զբաղվել իշխանությունը: