ՕԵԿ-ը ոգեւորվել է

ՕԵԿ-ը ոգեւորվել է
Մարսելում գտնվող մեր աղբյուրը պատմում է, որ ԵԺԿ համագումարի եւ ՀՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն» կուսակցությունների անդամագրման լուրն ամենից շատ ոգեւորել է Մարսելում գտնվող ՕԵԿ պատվիրակությանը: Նախապես խոսվում էր ՀՀԿ-ի եւ «Ժառանգության» անդամագրման մասին, եւ ՕԵԿ-ի մասին ԵԺԿ նախագահի հայտարարությունն ինչ-որ տեղ անսպասելի է եղել:



Պարզվում է՝ Արթուր Բաղդասարյանի բարձր տրամադրությունն այլ պատճառ էլ ունի: Նա պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրոպական Միության քաղաքական եւ հետազոտական «Ռոբերտ Շուման» հիմնադրամի նախագահ Ժան Դոմենիկ Ջուլիանիի հետ՝ կովկասյան տարածաշրջանում հիմնադրամի մասնաճյուղ բացելու մասին, որի կենտրոնը լինելու է Երեւանում:



Ասում են՝ սա բավական պատկառելի կառույց է: