Քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են

Քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են
Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են: Քաղաքապետի գլխավոր խորհրդական Դավիթ Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է խորհրդականներից մեկը՝ Հրաչյա Մուրադյանը: Նշենք, որ Մելքոնյանին «ՀայՌուսգազարդից» բերել էր նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:



Անվերադարձ արձակուրդ է գնացել Կարապետյանի կադրերից եւս մեկը՝ քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը: Արձակուրդից հետո նա կվերադառնա նախկին աշխատավայր՝ «ՀայՌուսգազարդ»: Աշխատանքից ազատվել է նաեւ երեխաների պաշտպանության բաժնի երկարամյա պետ Սեդա Բարսեղյանը, նրան փոխարինում է Իդա Խաչատրյանը:



Փոխվել է նաեւ կոմունալ տնտեսության վարչության պետը: Տիգրան Աբրահամյանի փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Արտյոմ Աբրահամյանը: