Նեմցովը հայհոյել է... թիմակիցներին

Նեմցովը հայհոյել է... թիմակիցներին
Խորհրդարանական ընտրությունները մարսելու նպատակով ռուսաստանյան իշխանություններն աշխատում են միաժամանակ երկու ճակատով` արտաքին ու ներքին: Ընդ որում` արտաքին ճակատի պաշտպանությունն ուղղված է ներքին պաշտպանությունը կամ հարձակումը, ինչպես կուզեք, հնարավոր դարձնելուն:



Ռուսաստանում վերադարձել են ԿԳԲ-ի ժամանակները, որոնք, իմիջիայլոց, երբեք էլ ոչ մի տեղ չէին գնացել, որովհետեւ քչերը կհամաձայնեն ձեռքից բաց թողնել թշնամիների դեմ պայքարի այդ ամենաարդյունավետ տարբերակը: ԿԳԲ-ի արդյունավետության հընթացս փորձարկումն իր մաշկի վրա զգացել է ընդդիմության ղեկավարը` Բորիս Նեմցովը, որի հեռախոսազրույցները ձայնագրել են ու վեցժամանոց ձայնագրությունը տեղադրել մի իշխանամետ լրատվական կայքում: Հեռախոսազրույց ասվածը բաղկացած է եղել թունդ հայհոյանքներից ու կոպիտ համեմատություններից` ուղղված այս կամ այն ընդդիմադիր գործչի, հատկապես 35-ամյա Եվգենյա Չիրիկովայի դեմ: «Նա բ… է, իսկ դուք… մեծ ռուս գրող եք ու չե՞ք կարող այդ քածին հասկացնել, որ ես վիրավորվում եմ, երբ նա ասում է, թե փողի համար եմ աշխատում»,- հեռախոսազրույցում ասում է Նեմցովը:



Շրջանառվող կարծիքը հենց Նեմցովին է պատկանում. նա ձայնագրությունների վերաբերյալ հայտարարել է, որ Կրեմլը միտք ունի պառակտել ընդդիմադիր գործիչներին, իսկ ձայնագրությունները մեծ մասամբ կամ խմբագրված են, կամ մոնտաժված:



Կտեսնենք, արդյո՞ք ռուս ժողովուրդը կթողնի ընդդիմության ղեկավարին` կուլ տալով խայծը, որն իմիջիայլոց բավականին շոշափելի է ու իրական: Ինձ թվում է, որ Պուտինին ոչ ոք հայհոյելիս դեռ չի տեսել: Կամ գուցե դա պայմանավորված է նրանով, որ նրա հեռախոսային խոսակցությունները սիրտ չե՞ն անում ձայնագրել:



Նեմցովը` Նեմցով, իսկ արտաքին ճակատում ռուսական իշխանություններն արդեն չեն պատասխանում մարտահրավերների, ինչպես այն ժամանակ, երբ ընտրություններից անմիջապես հետո հակադարձում էին տիկին Հիլարիին, թե` եթե մեր «ընտրություններն արդար չեն, ապա դուք էլ ուզում եք ռուսական գարուն նախաձեռնել»: Պուտինի ռեժիմն անցել է ուղղակի հարձակման: ծՌ ր ՑՏչՏ վՌ ր րպչՏ հիշել են, որ ՆԱՏՕ-ի օդային հարձակման հետեւանքով Լիբիայում մահացել է 40-70 քաղաքացի, ու հաշիվ են պահանջում` հետաքննության տեսքով: Ինչ խոսք, եթե ԱՄՆ պետքարտուղարի լեզուն ՌԴ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս չսայթաքեր, Լիբիայի զոհերը կմնային անհիշատակ ու առանց վենդետայի:



Ի դեպ, կորսիկացիների մասին. Պուտինը Նապոլեոնի հետ մի ընդհանուր հատկանիշ ունի` խիստ, ինչպես երեւում է, նպատակասլաց է:



Աստղիկ Սարգսյան