Խաբվածներով զբաղվում է նախագահականը

Խաբվածներով զբաղվում է նախագահականը
Մաշտոցի պողոտայի վրա կառուցվող շենքերի խաբված սեփականատերերի հարցով սկսել է զբաղվել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը: Մեր տեղեկություններով, որոշվել է, որ կրկնակի վաճառված բնակարանների առաջին գնորդները կստանան բնակարանները, ընդ որում՝ գնորդներից լրացուցիչ գումար է հավաքվում՝ շինարարությունն ավարտին հասցնելու համար, իսկ երկրորդ-երրորդ հերթի սեփականատերերի հետ կառուցապատողը՝ Գագիկ Պապոյանը, պայմանագրեր է կնքում, որտեղ գումարը վերադարձնելու ժամկետ է նշվում: Կկարողանա՞ արդյոք մի քանի միլիոն դոլարի պարտքեր ունեցող կառուցապատողը վերադարձնել այդ գումարները, խիստ կասկածելի է: Մյուս շենքի՝ «Հերմեկ» ՍՊԸ-ի դեպքում արդեն կա սնանկացման գործընթաց, եւ այն ետ պտտել հնարավոր չէ: Այս շենքի դեպքում որոշվել է առողջացման ծրագիր մշակել, որի մանրամասները կաշխատենք ներկայացնել առաջիկայում: