Արմավիր է այցելել

Արմավիր է այցելել
Երեկ Արմավիր է այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ քաղաքի մշակույթի տանը հանդիպել է կուսակցական ակտիվի հետ, իսկ հետո «Շանսոն» ռեստորանում ճաշել այդ ակտիվի առավել կարկառուն ներկայացուցիչների հետ: Այս այցի ամենակարեւոր հատվածը եղել է հազարից ավելի նոր կուսակցականների անդամագրումը, որոնցից մի քանիսին Ծառուկյանն անձամբ է հանձնել անդամատոմսեր:



Չնայած կուսակցությունը չի հրապարակում կուսակցականների ընդհանուր թվի մասին պաշտոնական տեղեկություններ, սակայն, եթե նկատի ունենանք, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ անդամ էր ՀՀ 370 հազար քաղաքացի, ապա չի բացառվում, որ 2012-ին այդ թիվը գերազանցի մեկ միլիոնը:



Այս կուսակցության միակ դժբախտությունը, փաստորեն, այն է, որ կուսակցականների մեծ մասը ընտրությունների ժամանակ չի քվեարկում հարազատ  կուսակցության օգտին: