90-ականների սինդրոմով

«Կախված է դպրոցի ջեռուցման համակարգից, ջեռուցման կազմակերպումից եւ տվյալ մարզի կլիմայական պայմաններից: Կարող է դպրոցը ջեռուցման համակարգ ունենա, բայց կազմակերպելու խնդիր լինի՝ կապված տեխնիկական վիճակի հետ»: Իսկ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ավելի կոնկրետ նշեց, թե նախարարի շրջաբերականից որքան դպրոց է օգտվելու. «Երեւանում 28 դպրոց ջեռուցում չունի եւ չի աշխատի երկու շաբաթով: Արագածոտնի մարզում դպրոցների մի կեսը դասեր կանի, իսկ մյուս կեսը՝ ոչ, Արարատում բոլոր դպրոցները մեկ շաբաթով հետաձգել են դասերը, Տավուշում եւ Գեղարքունիքում էլի մեկ շաբաթով հետաձգել են: Կոտայքում 25 դպրոց դաս չի անելու, Վայոց ձորում՝ 21 դպրոց: Իսկ Լոռիում, Սյունիքում եւ Գյումրիում բոլոր դպրոցները դասերն անում են: Առայժմ այսքան տեղեկություն ունենք»:
Սա այն դեպքում, երբ անընդհատ լսում ենք, որ հատկապես Երեւանում մանկապարտեզները եւ դպրոցները լիարժեք աշխատելու, ուսումնական տարին ինչպես հարկն է կազմակերպելու առումով խոչընդոտներ չունեն: Պարզվում է՝ մայրաքաղաքի դպրոցներն այնքան էլ ապահովված չեն ամենաանհրաժեշտ պայմաններով, եւ անգամ Կենտրոնում դպրոցներն ունեն ջեռուցման խնդիր:
Ֆելիքս Եղիազարյան
Կարծիքներ