Ծեծել են ոստիկանի

Ըստ մեր աղբյուրի՝ ոտքից վիրավորվել է խմբի «պարագլուխը»՝ ոմն Անուշավան, որն, ըստ արթիկցիների, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանի մերձավորներից է: Տարիներ առաջ նույնիսկ եղել է Մարտունիկի հանգուցյալ հորեղբոր` քրեական հեղինակություն համարվող Սերոբի թիկնապահը: Վիրավորված ոտքով սույն Անուշավանն ընկերների հետ միասին հետապնդել է ոստիկանին, որը փախչելով՝ շարունակել է դրսում օդ կրակել:
Թե ինչից է առաջացել վեճը, մեզ չհաջողվեց մանրամասներ ճշտել Արթիկի ոստիկանությունից: Սակայն տեղեկացանք, որ սկսվել է այն բանից հետո, երբ խումբը փորձել է հաշվեհարդար տեսնել ոստիկանի հետ՝ վերջինիս եղբոր հետ կապված ինչ-որ հարցի վերաբերյալ: Մեր աղբյուրի պատմելով՝ երեկ մինչեւ ուշ գիշեր դեպքի առնչությամբ ձերբակալություններ են եղել Շիրակի մարզում: Որոշ խոսակցություններ կան, որ ոստիկանին ծեծի ենթարկելը չեն մարսելու:
Կարծիքներ