Պատրաստի դիպլոմային ուզո՞ւմ ես

Պատրաստի դիպլոմային ուզո՞ւմ ես
Բուհերում եւ գիտական աշխարհում տիրող գրագողությունն այնպիսի մասշտաբների է հասել, որ անգամ այդ թեմաներով կոնֆերանսներ են սկսել կազմակերպել: Սակայն ակնհայտ է, որ դա լուծում չէ՝ քանի որ գրագողությունը համակել է բոլորին, եւ դրանով զբաղված են անգամ դոկտորական թեզեր պաշտպանողները:



Մանավանդ այդ գործը հեշտացել է ինտերնետի ներդրումով: Երեկ մեր էլեկտրոնային փոստով ստացված գովազդը հայտարարում էր, որ պատրաստ են դիպլոմային աշխատանքներ, մագիստրական թեզեր եւ կուրսային աշխատանքներ տրամադրել ցանկացած թեմայով:



Հանրապետության հրապարակում գտնվող «VIP» ուսումնական կենտրոնը հրավիրում էր բոլոր ցանկացողներին: Անհասկանալի է, թե այս պարագայում ինչ իմաստ ունի ընդհանրապես սովորելը: