Խախտումներ համաներումը կիրառելիս

Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ 7 դատավորները, որոնց անունները խնամքով թաքցնում են, հիմնականում առնչվում են անցած գարնանը Անկախության 20-ամյակի կապակցությամբ Սերժ Սարգսյանի հայտարարած համաներման գործերին: Այդ տեղեկությունների համաձայն՝ դատավորները համաներման հետ կապված սխալ հաշվարկներ են արել, ինչի արդյունքում ավելի քիչ թվով մարդիկ են ազատ արձակվել: Այդ սխալները պատահական չեն եղել, այլ՝ միտումնավոր:
Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք հենց վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի գիտությամբ են կատարվել: Ընդհանրապես՝ քրեական գործերով ոչ մի դատավճիռ ու լուծում առանց Դ. Ավետիսյանի չի իրականացվում, բոլոր դատավորները նրա հետ են համաձայնեցնում իրենց անելիքը: Բանն այն է, որ երբ բանտերը լիքն են, դա ձեռնտու է որոշ մարդկանց՝ նրանք մեծ փողեր են աշխատում կալանավորների վրա: Տեղեկություններ կան նաեւ, որ առաջիկայում որոշ դատախազներ եւս պատասխանատվության են ենթարկվելու:
Կարծիքներ