Ինչպես էին նշում Նոր տարին

Նախաամանորյա եռուզեռին զուգահետ՝ «hraparak.am» կայքում հարցում տեղադրեցինք՝ փորձելով պարզել մարդկանց տրամադրությունները, եւ թե հայերն ինչպես են պատրաստվում դիմավորել Նոր տարին:
«Ինչպե՞ս եք պատրաստվում նշել Ամանորը» հարցի դիմաց առաջադրել էինք պատասխանի հետեւյալ տարբերակները. 1. Ոչ տանը՝ ընկերներով միասին ենք նշելու, 2. Երկրի սահմաններից դուրս, 3. Ավանդական ձեւով՝ տանը, ճոխ ու ուտելիքներով առատ սեղանի շուրջ, 4. Հնարավորություն չունեմ, որեւէ կերպ չեմ նշելու, 5. Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի մոտ:
Հարցմանը մասնակցել է 934 հոգի: Նրանց ճնշող մեծամասնությունը՝ 606 մարդ (65 տոկոս), Ամանորը պատրաստվում էր անցկացնել ավանդական ձեւով՝ տանը, ճոխ ու ուտելիքներով առատ սեղանի շուրջ: Երկրորդ տեղում էր «Հնարավորություն չունեմ, որեւէ կերպ չեմ նշելու» տարբերակը, այսպես էր պատասխանել 201 հոգի՝ 22 տոկոսը: Հարցվածների 8 տոկոսը՝ 74 հոգի, Ամանորը պատրաստվում էին նշել երկրի սահմաններից դուրս: 4 տոկոսը՝ 42 հոգի, Նոր տարին նշելու էին ոչ տանը՝ ընկերների հետ միասին: Թերեւս նրանց թվում հիմնականում երիտասարդներն էին: Եվ վերջապես հարցվածներից միայն 11 հոգի՝ 1 տոկոսն էր պատրաստվում Ամանորը նշել Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի մոտ:
Ի վերջո, այնքան էլ կարեւոր չէ, թե ինչպես կնշես Ամանորը, կարեւորն այն է, որ 2012-ն իրոք լավ ու հաջողակ տարի լինի բոլորիս համար:
Նատաշա Հարությունյան
Կարծիքներ