
2012թ. հունվարի 10-ի «Հրապարակի» թիվ 250 համարում տպագրված «Թող սոսկեն բերնից հանի, նոր…» հոդվածում տեղ են գտել մի քանի անճշտություններ: Նախ, ես Երեւանի ավագանու անդամ չեմ (Երեւանի քաղաքապետարանի աշխատակից է՝ խմբ. կողմից): Հետո էլ` լրագրողի հետ զրույցում չեմ ակնարկել իշխանությունների «դաբրոյի» մասին: Նա միայն հարցրել է, իսկ ես պատասխանել եմ, որ պարզապես հարցեր ունեմ ճշտելու, որը, սակայն, «դաբրոների» հետ կապ չուներ: Իսկ ինչ վերաբերում է մեր երկրում պատահական բաներ չլինելուն, ապա ես նկատի եմ ունեցել թեկնածուների առաջադրման եւ իմ հավանական ընտրվելու շանսերը:
Ի պատասխան Սասուն Միքայելյանի արտահայտությանը (ասել էր. թող սոսկեն հանի բերանից, նոր առաջադրվի՝ խմբ. կողմից), միայն կարող եմ նրան խորհուրդ տալ` ընտրապայքարի մեջ մտնել առանց ոչ կոռեկտ արտահայտությունների, անկախ նրանից` ես կառաջադրվեմ, թե ոչ:
Ընտրությունները, ամեն դեպքում, ավարտվելու են, իսկ հրազդանցիները շարունակելու են ապրել նույն քաղաքում, միասին:
Հարգանքներով՝ Վալերիկ Հովասյան
Կարծիքներ