Ղարիբջանյանը դեսպա՞ն է նշանակվելու

Ղարիբջանյանը դեսպա՞ն է նշանակվելու
ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը չնայած գտնվում է արձակուրդում, սակայն չի վերադառնա իր նախկին աշխատավայր: Մեր ունեցած տեղեկություններով՝ Ղարիբջանյանը նշանակվելու է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպան՝ փոխարինելով Վահագն Մելիքյանին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն ԱՄԷ-ում: